Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Լեհ գործիչը քննադատել է Նիկոլի ժպտալը Էրդողանին
Լեհ հայտնի քաղաքական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ Թոմաշ լեհ Բուչեկը կապիտուլյանտ Նիկոլի ֆեյսբուքյան էջում Նիկոլի կողմից Էրդողանի հետ հանդիպման մասին գրառման և տեղադրած լուսանկարի տակ գրել է."Թուրք հանցագործին ու մարդասպանին ժպտալը ծաղր է պատմությանը: Ոչ մի պատիվ: Եվ վիրավորանք Արցախում թուրքական "Բայրաքթար" անօդաչու թռչող սարքերից սպանված զինվորներին:"
Ողբերգություն է, բայց փաստ. այդ ամենը հասկանում են օտարերկրացիները, բայց ոչ իրենց հայ համարող շատերը...
Ի դեպ, քիչ առաջ Բուչեկի գրառումը, ինչպես նաև Նիկոլին քննադատող գրառումները հեռացվեցին դավաճանի էջից...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը