ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ասաց․ «Հայաստանում վերջին շրջանում շատ ակտիվացել է արցախցիների նկատմամբ տելության խոսքը։ Վերջերս շատ մեծ արձագանք ստացավ և բազմաթիվ քննադատությունների արժանացավ այս հանձնաժողովի անդամ, ժամանակին բանակի թիկունքի հրամանատար, գեներալ Գագիկ Մելքոնյանի հայտարարությունը արցախցիների մասին, իբր նրանք հյուր են։ Հյուր Գագիկ Մելքոնյանը կարող է լինել Ռուսաստան գնալիս, երբ այցելում է իր օբյեկտներ։ Բայց արցախցիները հյուր չեն, արցախցիներն իրենց հայրենիքում են։ Արցախցիները, ոնցոր արմավիրցիները, ոնցոր մարտունեցիները, Հայաստանի, Հայոց աշխարհի քաղաքացիներն են ու զավակները»։
Հիշեցնենք, ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հարցազրույցում ասել էր․ «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը