24 09 2024

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ Էրդողան

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ Էրդողան

Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա:

Այս մասին Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։ 

«Անկարան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Հույս ունենք, որ այդ գործընթացը կավարտվի որքան հնարավոր է շուտ, և մենք կլսենք բարի լուրեր»,- ասել է Էրդողանը:

Նա անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ընդգծելով, որ երկու երկրները նույնպես ջանքեր են գործադրում կարգավորման համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ