19 09 2024

Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա

Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա

ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից  դուրս են, հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ հայտարարությունները ողջախոհության սահմաններից  դուրս են և իրականությանը չեն համապատասխանում,  որովհետև եթե ձեզ ինչ-որ բան է «սպառնում», հատկապես ձեր ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում է ՀԱՊԿ-ում։ Եթե մնում է, նշանակում է՝  դրա մեջ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում: Ընդ որում, նրանք միևնույն ժամանակ ասում էին, թե ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այս ամենը հակասության մեջ է մտնում սթափ դատողության ու տրամաբանության հետ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ