17 09 2024

Իշխանությանը հրավիրելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում. Արշակ Սրբազան



 

«Մենք Մյուռոնօրհնության և  Մայր տաճարի վերաօծման արարողություններին մասնակցության հրավերներ ուղղել ենք իշխանություններին, այս պահի դրությամբ իրենց մասնակցության վերաբերյալ սպառիչ պատասխաններ չունենք: Միայն Ազգային ժողովի նախագահի կողմից է սպառիչ պատասխան տրվել, որ չի մասնակցելու», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք իշխանություններին հրավիրել են Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությանը:

Հարցին՝ ինչո՞ւ են հրավիրել, Արշակ Սրբազանը պատասխանեց. «Իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում:

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ այո, պետք է հրավերներն ուղղել։

Միջոցառումներին, համազգային արարողություններին իշխանություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և եկեղեցին ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որն որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումները, իր մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնի», - ասաց Արշակ Սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ