16 09 2024

Եռաբլուրն այդքան մեծացնելու համար ներողությունը ո՞րն է. Հայկ Մամիջանյան



Ըստ մեր սպառազինությունների գնման պլանի, նախատեսված էր գնել շուրջ 2,500 ԱԹՍ, որոնց կեսը պետք է հասներ ՀՀ մինչև 2020 թվականը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ  ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան:

«Փաշինյանը փոխեց դա, փոխարենն առավ իր «սելֆիի ՍՈւ-երը, որոնք պատերազմական գործողություններում չեն օգտագործվել և չէին էլ կարող օգտագործվել, որովհետև մարտագլխիկների խնդիր կար: Դե թող գնան պատասխան տան, մի հատ էլ դրա համար ներողություն խնդրեն: Թող գնա ներողություն խնդրի նրա համար, որ իրեն դավաճան չանվանելու համար, հաջորդ արտահերթին թեկնածու առաջադրվելու համար ինքն այդքան լույս տղաների զոհեց:

Մեկ էլ պահեստների լիուլի լինելու մասին էին խոսում. ես թիվ չեմ հնչեցնի, բայց կասեմ, որ կեսից պակասն է օգտագործվել առկա արկերի: ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում, և դա եղել է մեր թողած և ձեռք բերած սպառազինության հաշվին: Բազմիցս խոսվել է նրա մասին, որ ՀՀ զինված ուժերը 50 տոկոսից պակաս են ներգրավված եղել պատերազմի ընթացքում», - նշեց նա:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ պետք է ներողություն խնդրի ժղովրդից:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ