Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։
Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։
Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։
«Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։
Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում, X-ում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:
Փաստաթուղթը ստորագրվել է Բաթումիում երկրների պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման արդյունքներով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը