«Պարոն Երիցյանի հեռացումը խոսքի ազատության սահմանափակում է ու ընդդիմության լռեցում»,-հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով իր խմբակցության ղեկավարի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագծին։
Նա նշեց, ավագանու երկու անդամներ կան, որոնք երբևէ չեն մասնակցել նիստերին՝ Զարուհի Փոստանջյանը «Մայր Հայաստան» խմբակցությունից ու Արտակ Գալստյանը «Հանրային Ձայն» խմբակցությունից։
«Նրանք ընդհանրապես չեն ներկայացել ու նրանց չեք հեռացրել։ Մեկը բանտում է, մյուսը Զարոհի Փոստանջյան անունով, որ ընդհանրապես չի եկել։ Ձեզ պետք են ավագանու անդամներ, որոնք չեն խոսում, սա պարզ քայլ է դեպի ավտորիտար ու կոռումպացված պետություն»,-ասաց Պեդրո Զարոկյանը։
Բանախոսն ընդգծեց, այսօր ունենք քաղաքային իշխանություն, որը չունի երևանցիների մեծամասնության քվեն։
«Քաղաքապետարանն աշխատում է ոչ թափանցիկ, ավելի շատ զբաղված է կասկածեկի թղթաբանությամբ, կոռուպցիայի հետքեր ծածկելով, քան քաղաքի խնդիրները լուծելով։ Ունենք քաղաքապետ, ով կառավարում էր պետության մի ֆոնդ՝ ԱՆԻՖ անունով, որտեղ այսօր կա երկու քրեական գործ հարուցված 6 մլրդ դրամ փոշիացման կասկածանքով, 15.5 մլն դրամ փոշիացման կասկածանքով»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը