09 09 2024

Կրթության ոլորտում ձախողումները ազգային անվտանգության սպառնալիք է․ Գևորգ Պետրոսյան



 

Մասնագետին լսարանից վտարելը, նրա փոխարեն կիսագրագետ երկոտանու բերելը չի բխում ուսանողների շահերից։ Այս մասին դասախոսների բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԵՊՀ նախկին դասախոս Գևորգ Պետրոսյանը։ 

«Վստահաբար պնդում եմ՝ եթե մի գործընթացի հիմքում իրավունքն ընկած չի, ուրեմն այն քաղաքական է, օրենքի բացահայտ խախտում։ ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն թույլատրվում է կնքել ժամկետային պայմանագիր, եթե տվյալ աշխատանքը գործատուի համար կրում է ժամանակավոր բնույթ։ Արդյո՞ք դասախոսի աշխատանքը պետական համալսարանի կամ այլ ԲՈւՀ-ի համար ժամանակավոր բնույթ ունի։ Դասախոսը պարկետչի՞կ ա, գա ամառը պարկետ անի՝ հելնի գնա»,- ասաց նա ու ընդգծեց՝ որևէ անգամ լսարանում քարոզչություն չի արել։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ