09 09 2024

Քանի Փաշինյանը կա, խաղաղության մասին խոսելը անհնարին է. Իշխան Սաղաթելյան



Չի կարող այդ պայմանագրի կետերը մեզ համար ընդունելի լինել, քանի որ դա հակահայկական փաստաթուղթ է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Փաշինյանը և Արարատ Միրզոյանը բազմից հայտարարել են՝ «քանի դեռ բոլոր հարցերը համաձայնեցված չեն, ուրեմն ոչինչ համաձայնեցված չի»: Հիմա այդ նույն մարդը հայտարարում է՝ «այն կետերը որոնք համաձայնեցրել ենք, եկեք ստորագրենք»: Հերթական իրարամերժ, իարար հակասող խոսքերը: Ցանկանում է ունենալ մի փաստաթղթի կտոր, որպեսզի մեր ժողովրդի վրա հերթական անգամ ծախի իբրև խաղաղության փաստաթուղթ»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ