Ես նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է «Խաղաղության պայմանագրի» իր 10-րդ խմբագրումը, այստեղ մենք կարևոր քայլ ենք արել և բոլոր համաձայնեցված և գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ՝ առաջարկում ենք Ադրբեջանին ստորագրել այն։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Ադրբեջանից հայտարարել են, որ խաղաղության պայմանագրից Հայաստանը որոշ կետեր հանել է, ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյո՞ք գործընթացը առժամանակ առկախված է:
«Կարծում եմ՝ «Խաղաղության պայմանագրի» առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով, դրանք շատ կարևոր են, այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ Խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակն Ադրբեջանի դաշտում է, և նա պետք է պաշտոնապես արձագանքի սրան, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն, ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է և այստեղ քաղաքական կամքի հարց է, որ Ադրբեջանը ստորագրի»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը