04 09 2024

Ինչի՞ շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն գալիս համաձայնության․ Լրագրողը՝ ԱԳՆ փոխնախարարին



 

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողները ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանի հետ խոսեցին «Զանգեզուրի միջանցքում» մասնավոր պահնորդական ծառայության հնարավոր տեղակայման մասին։

Հարցին արդյո՞ք, Ադրբեջանում էլ պիտի համապատասխանաբար այդպիսի ընկերություն կանգնի, փոխնախարարը դրական պատասխանեց՝ հավելելով, որ հավելյալ տեղեկտվության դեպքում կտեղեկացնեն։ 

Ճեպազրույցի ընթացքում խոսվեց նաև խաղաղության պայմանագրի մասին։ 

«Ինչի՞ շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը չեն գալիս համաձայնության»,- հարցրեց լրագրողը Սաֆարյանին։ 

Այս հարցին նույնպես փոխնախարարը չուներ տեղեկություն․

«Եթե հավելյալ բան լինի տեղեկացնելու, կտեղեկացնեն»,- պատասխանեց Սաֆարյանը

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ