Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում, որպեսզի քաղաքական խնդիրներ տեսնեմ։ Այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ իր աջակիցների կարծիքով կատարվողը քաղաքական հետապնդում է, քանի որ իշխանությունն ուզում է հողեր հանձնել, մինչդեռ Առուշանյանը խանգարող հանգամանք է։
Ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայության կողմից իրեն ազատազրկելու պահանջին իր գնահատականին, Առուշանյանը նշեց, որ կարծում է` իր արձագանքը սխալ է մեկնաբանվել։
«Հիմա էլ եմ ասում՝ պետական ցանկացած սուբյեկտի հանդեպ հարգանք ունեմ։ Եթե պայմանական իքս սուբյեկտում մարդը վատը լինի, դա չի նշանակում, որ սուբյեկտը վատն է։ Պրոբացիայի ծառայությունից ոչ մի ավելի քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթներն են կատարում, ես էլ իմ գործառույթները։ Մենք պետականամետ մարդիկ ենք, ոնց որ Գորիսի քաղաքապետին չսիրես, ուրեմն Գորիսի քաղաքապետարանը չե՞ս սիրում», -ասաց Առուշանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը