Էդ մարդը քպական գործելաոճով տառապել է ու մեղադրել բոլորին։ Ի՞նչ է նշանակում նախկինները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, դու ո՞վ ես դարձել, որ ասես այս մեկը զբաղվի քաղալականությամբ, մյուսը՝ ոչ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքելով Սուրեն Պետրոսյանին։
«Ի՞նչ է նշանակում նախկին։ Կարող է մարդը նախարար է աշխատել, վարչապետ է աշխատել, գլխավոր դատախազ է աշխատել, ասեն էդ մարդն իրավունք չունի՝ ո՛չ կարծիք արտահայտելու , ո՛չ քաղաքականությամբ զբաղվելո՞ւ, դու ո՞վ ես, որ նման բան որոշես»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը