Արեւմուտքի ռուսաֆոբ նկրտումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում, չեն անհետացել։ Մենք բազմիցս անդրադարձել ենք արևմտյան երկրների ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և մանրամասն մեկնաբանություններ ենք տվել այս հարցում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հենց այս տեսանկյունից, այս պարադիգմով է կառուցվելու Մակրոնի հայտարարած այցը Հայաստան»,- նշել է նա։
Նրա խոսքով, Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։
«Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա փորձարկվել է ոչ թե տարիներ շարունակ, այլ դարեր շարունակ։ Սա գնահատվում է հայ ժողովրդի կողմից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը