Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ատելությունը հայերիս ամենավատ խորհրդատուն է, որը անընդհատ մեզ հասցնում է կործանման եզրին։
Մենք ատելությամբ ենք լցվում բոլորի հանդեպ` անհատ, երկիր, կազմակերպություն, և մեր գործունեությունների ելակետը դառնում է -հական, այնինչ անհարթ եզրերն ու հակասությունները պետք էր աշխատել հարթել, իսկ ատելությունը մթագնում է բանականությունը և թույլ չի տալիս տեսնել ամբողջ պատկերը։
Լավագույն օրինակը Ադրբեջանինն է։ 1993 թվականից ադրբեջանցիները սկսեցին ռուսներին մեղադրել հայերին աջակցելու մեջ, իսկ 1994-ից հետո մեղադրում էին, որ Ռուսաստանն է օգնել հայերին։
Բայց ժամանակի ընթացքում կարողացան հաղթահարել պրիմիտիվ ատելությունը և սկսել գործակցության լայն աշխատանքներ։
Արդյունքը այսօր ակնհայտ է։
Իսկ Հայաստանը ընկել է ծայրահեղությունների մեջ, և այս ատելության ալիքի զարգացումը կործանելու է Հայաստանը, որովհետև առողջ բանականությունը պարտվում է ատելությանը։
Հ.Գ. Տա Աստված, որ սխալվեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը