«Սիրելի՛ գործարարներ, աչքներդ լույս. ՊԵԿ-ը տեռորի է ենթարկում գործարարներին»,- այսօր Նուբարաշեն համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը` անդրադառնալով ՊԵԿ-ի առաջարկած նոր նախագծին:
«Մեր գործարարները ենթարկվելու են ահռելի ահաբեկության: Այնինչ գործարարների մեծ մասն ասում էր` դե մենք մեր գործն ենք անում, մեր 10 միլիոնն ուղարկում ենք «Իմ քայլը» հիմնադրամին ու գլուխներս կախ ապրում ենք: Չեն ասում, որ իրենց հայրենիքն է խլվում, իրենց ընտանիքների ճակատագիրն է խեղվում: Դեռ մի բան էլ վեհությամբ են խոսում, թե` այդպես իրենց կյանքը թեթև են ապրում: Դե ապրե՛ք»,- դիմելով գործարար համայնքին` ասաց «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը