14 08 2024

Ինչի՞ հիման վրա պիտի տավուշցին ուրախ ու երջանիկ լինի. Գառնիկ Դանիելյան

Ինչի՞ հիման վրա պիտի տավուշցին ուրախ ու երջանիկ լինի. Գառնիկ Դանիելյան

Երազ թաղամասում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի, Իջևանը երբեք այդքան ուրախ չէր եղել, որքան «Ֆեստիվառ»-ից հետո, պատասխանեց. «Ինչի՞ հիման վրա պիտի տավուշցին ուրախ ու երջանիկ լինի: Որ Տավուշի առաջնագիծը քանդել, տվել են թշնամո՞ւն և հենց իրենց արտգործնախարարն է հայտնում, որ սպասվում է պատերազմ Հայաստանի վրա՞:

Միայն Իջևանի «Ֆեստիվառ»-ի վրա 30 միլիոնի ծախս են արել, որ ժողովրդին ասեն` ամեն ինչ լավ է, մի մտահոգվեք, կյանքը կարճ է, վայելեք այս ուրախ պահերը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ