14 08 2024

Նոլդու Փաշինյան – 2․ Էրդողանի ուղերձն այն է, որ իրենք թուրանական աշխարհ են ուզում կառուցել․ Թևանյան

Նոլդու Փաշինյան – 2․ Էրդողանի ուղերձն այն է, որ իրենք թուրանական աշխարհ են ուզում կառուցել․ Թևանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նոլդու Փաշինյան – 2

Թուրքիայի նախագահ Էրդողանը այս էլ որերորդ անգամ դրական լույսի ներքո հիշում է Հայոց ցեղասպանության իրականացման պարագլուխներից հանդիսացող Էնվեր փաշային։ Դա նույնն է, որ Գերմանիայի այսօրվա ղեկավարը հիշեր Հիտլերին, Հիմլերին կամ Գեբելսին, այն էլ՝ դրական լույսի ներքո և հիացական մեկնաբանություններով։ Նաև ավելացներ, որ այժմյան Գերմանիան նրանց գործի շարունակողն է ուզում լինել։

Էրդողանի ուղերձն այն է, որ իրենք թուրանական աշխարհ են ուզում կառուցել։ Աշխարհ, որի կառուցման համար Հայաստանը պետք է վերանա։

Ահա այս Թուրքիայի հետ է «խաղաղություն» հաստատում Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանից ժամանակ մուրալով ՀՀ սահմանադրության փոփոխության հարցում։

Ահա այս Թուրքիայի հետ է «երկխոսում» Փաշինյանը՝ զուգահեռաբար հակառուսական ու հակաիրանական քաղաքականություն վարելով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ