13 08 2024

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու. Տիգրան Աբրահամյան

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու:

Երբ ասում են՝ ընտրական տրամաբանությունը կարևոր չէ, թե դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն:

ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քաղաքականություն-քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է:

Դրան հասնելու համար իշխանությունը բլեֆ էլ կանի, տակից էլ կգործի, մարդկանց էլ աջուձախ կֆռցնի, միայն կարողանա այդ կեղծիքը ժամանակավորապես տեղավորել որոշների գլուխներում:

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ