10 08 2024

Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին

Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին

Թուրքիան մարդկության դեմ նոր հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացրել Իսրայելին։ Գազայի հատվածում դպրոցի շենքի հրթիռակոծմանը կատարած անդրադարձում արձանագրել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Իսրայելը մարդկության դեմ նոր հանցագործություն է գործել՝ հաշվեհարդար տեսնելով Գազայի Դարաջի թաղամասի դպրոցի շենքում ապաստանած ավելի քան հարյուր խաղաղ բնակիչների հետ:

Այս հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նեթանյահուի կառավարությունը ցանկանում է ձախողել կայուն հրադադարի հասնելու վերաբերյալ բանակցությունները: Այդ հանցագործությունների մեղսակից են միջազգային այն դերակատարները, որոնք քայլեր չեն ձեռնարկում Իսրայելին կանգնեցնելու համար»,- նշվում է հայտարարությունում։

Ավելի վաղ պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբային դպրոցի ուղղությամբ, որտեղ առավոտյան աղոթքի էին հավաքվել փախստականները: Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը պնդում է, որ դպրոցում գտնվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ