Ադրբեջանը ՀՀ-ի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի․ փուլ առ փուլ բոլոր պահանջները կատարելու քաղաքականություն են որդեգրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մի քանի օր առաջ է Ադրբեջանի նախագահը ասել է, որ Զանգեզուրի միջանցքի հարցը օրակարգում է։
Ադրբեջանը մի հատ քաղաքականություն է որդեգրել, որ փուլ առ փուլ բոլոր պահանջները, որ կա, այդ պահանջները կատարվեն։
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության փաստաթուղթ ստորագրելու նպատակ չունի, ձգտում է ստանալ առավելագույնը, իսկ այդ առավելագույնը Հայաստանի չգոյությունն է։
Ես չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ մի կերպ հրաժարվել են իրենց ծրագրերից։ Եթե ինչ-որ մի կերպ ուզում են ասեն, որ ժամկետների հարց է, դա մոլորություն է։
Իրենք ցույց են տալիս, որ բացի հայկական կողմից, քննարկումներ կան, որ տարբեր կողմեր պիտի վերահսկեն միջանցքը։
Այս պահին էլ, որ սահմաններին սահմանապահներ են կանգնած, դա էլ խաբեություն է։
Ադրբեջանի զինվորները մի քանի տառի առաջ իրենց համազգեստները հանել են և սահմանապահների համազգեստ են հագել։ Ամեն ինչով զինված են»,-ասել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը