Լեհ քաղաքական գործիչ, իրավաբան Թոմաս Լեխ Բուչեկին դատապարտել են 3 ամսվա ազատազրկման և բարձր տուգանքի։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թոմաս Լեխ Բուչեկին։
«Ինձ Լեհաստանում դատապարտեցին 3 ամսվա ազատազրկման և բարձր տուգանքի։
Սա կապված է Արցախի համար իմ գործունեության, հայ գերիների ազատ արձակման և Ռուբեն Վարդանյանին աջակցության հետ։
Ո՞վ կարող է գուշակել, թե ինչի համար եմ դատապարտվել։ Ո՞վ է կանգնած մեղադրանքի հետևում»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը