12 01 2020

Դեմ ենք դատական ռեֆորմին․ եվրոպացի դատավորները լուռ երթ են անցկացրել

Դեմ ենք դատական ռեֆորմին․ եվրոպացի դատավորները լուռ երթ են անցկացրել

Եվրոպացի դատավորները Վարշավայում լուռ երթ են անցկացրել՝ որպես համերաշխության նշան լեհ գործընկերների հետ։ Վերջիններս բողոքում են այն նախագծի դեմ, որը թույլ կտա կառավարությանն ազատել դատավորներին այն որոշումների համար, որոնք դուր չեն գա իշխանություններին։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։

Նախագծի ընդդիմախոսները այն Լեհաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ամենավտանգավոր հարվածն են համարում։

Սույն նախագծի դեմ պայքարը ընթանում է 4 տարի։ Դեկտեմբերին այն հավանության են արժանացրել խորհրդարանի ստորին պալատում և հաջորդ շաբաթ կքննարկեն սենատում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ