06 08 2024

Տիգրան Ավինյանի փոխարինումը իրավիճակ կփոխի․ Արթուր Չախոյան



 

«Տիգրան Ավինյանի փոխարինումը իրավիճակ կփոխի», – «Ասեք, չասեք…» խորագրով հարցման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում վստահեցրեց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։

Նա նշեց, որ ասֆալտապատման աշխատանքներում երևում է, թե ինչ անորակ աշխատանքներ են կատարվում, և Երևանն ունի փոսերի ներկայիս տեսքը։ Չախոյանը հավելեց․

«Միայն այս տարի Երևանի քաղաքապետարանի ծրագրով երրորդ փոսանորոգման աշխատանքների ծրագիրն է իրականացվում, տեսնում ենք, թե ինչպես է քաղաքապետարանը փոսերը նորոգում, որից հետո քանդվում են, հետո նորից նորոգում են, ինչի համար գումար է հատկացվում։ Դա հենց կոռուպցիոն տարր է․ անորակ աշխատանքներ են կատարվում։ Երբ հետևում եմ աշխատանքներին որակին, տեսնում եմ, որ անորակ շինանյութով են անում, դա հենց կոռուպցիա է»։

Հարցին՝ արդյոք Տիգրան Ավինյանի փոխարինումը կբերի՞ հարցի լուծման՝ հաշվի առնելով, որ նույն քաղաքական թիմի անդամ է, Արթուր Չախոյանը պատասխանեց․

«Տիգրան Ավինյանի փոխարինումը իրավիճակ կփոխի։ Եթե մենք նայենք՝ նախորդ քաղաքապետերին հենց նույն քաղաքական ուժի, քանի որ Ավինյանը արդեն 4-րդ քաղաքապետն է նշանակվում, բոլորից դժգոհություններ եղել են, բայց եկեք համաձայնենք, որ այս կարգի վատ չի եղել։ Հիշում եմ՝ Հրաչ Սարգսյանի օրոք, չեմ ասի, որ լավ, գերազանց վիճակ է եղել, անշուշտ թերություններ կային, բայց այս վիճակում քաղաքը չէր գտնվում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ