06 08 2024

Փաշինյանը լռության դիմաց կաշառել է կիրանցցիներին․ Ոսկան Սարգսյան

Փաշինյանը լռության դիմաց կաշառել է կիրանցցիներին․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կիրանց գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված տան տիրոջը որպես փոխհատուցում տրվել է 140 հազար դոլարին համարժեք գումար, վագոն-տնակի տիրոջը՝ 50 հազար դոլարին համարժեք գումար։ Սահմանամերձ գյուղերում տների արժեքը սովորաբար չի գերազանցում 20-30 հազար դոլարին համարժեք գումարը։ Նիկոլ Փաշինյանը իրենց տան, գույքի, հողի կորստից դժգոհ Կիրանցի բնակիչներին կաշառել է մեծ գումարներով, որպեսզի նրանք լռեն։ Ընդ որում՝ դա կատարվել է ապօրինի, առանց իրավական հիմքի, գաղտնի կերպով։ Սակայն այդ հողերը միայն Կիրանցի բնակիչներին չեն պատկանում, այլ՝ ՀՀ-ին։ Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է փոխհատուցում ստանալ, այսինքն՝ կաշառք վերցնել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության 6 տարիներին պետական աջակցությամբ սահմանամերձ գյուղերում տների կառուցման ծրագիրը չարվեց, այդ ծրագիրը սկսվեց, երբ սահմանազատման անվան տակ Տավուշում սկսվեց հողերի հանձնումը։ Օրինաչափ է, որ պետական անհատույց աջակցության չափը 16 միլիոն դրամից 21 միլիոն դրամ բարձրացնելու որոշումը վերաբերում է միայն 4 գյուղերին՝ Կիրանցին, Ոսկեպարին, Բաղանիսին և Բերքաբերին, այն գյուղերին որոնց սահմանամերձ տարածքներն անօրինական կերպով հանձնվել են Ադրբեջանին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ