05 08 2024

Զրուցել եմ Իսրայելի և Իրանի գործընկերների հետ՝ իրավիճակը ծայրաստիճան սրված է. Սիյարտո

Զրուցել եմ Իսրայելի և Իրանի գործընկերների հետ՝ իրավիճակը ծայրաստիճան սրված է. Սիյարտո

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի և Իրանի ԱԳ նախարարների հետ, և արդյունքում հաստատվել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամային իրավիճակը սրման եզրին է: Այս մասին նա գրել է սոցցանցում։

«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իսրայելցի գործընկեր Իսրայել Կացի և իրանցի գործընկեր Ալի Բաղերի Քանիի հետ, որոնց հետ խոսակցությունը, ցավոք, ևս մեկ անգամ հաստատել է, որ իրավիճակը ծայրաստիճան սրված է:

Եթե մերձավորարևելյան ներկայիս ճգնաժամը տարածվի դեպի ևս մեկ երկիր, այնտեղ կանգ չի առնի, այդ դեպքում հակամարտությունը հեշտությամբ կարող է վերաճել տարածաշրջանային պատերազմի, որը կարող է գլոբալ անվտանգային սպառնալիք դառնալ»-, ընդգծել է  նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ