2021 թվականին Ալիևի հայտարարությունից հետո «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական կառույցը սկսեց ավելի ակտիվ գործել, իսկ հիմնական թեզը հետևյալն էր․ «Մենք Երևան կվերադառնանք ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:
«Փաստացի սկիզբ դրվեց «Արևմտյան Ադրբեջան»-ի քաղաքական ծրագրին, որի նպատակը Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելն է։ Ըստ այդ ծրագրի, իրենք չեն վստահում Հայաստանի իշխանություններին և Հայաստան տեղափոխված ադրբեջանցիները պետք է ցանկանան այնպիսի մանդատ, որը կապահովի իրենց անվտանգությունը։ «Արևմտյան Ադրբեջան»-ը բավականին լուրջ աշխատանք է տանում միջազգային կառույցներում, հանդիպում է տարբեր պաշտոնյաների հետ, ներկայացնում է իրենց «մշակույթը», որը մեր բազմադարյա մշակույթի պատճեն է»,- նշեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը