05 08 2024

Պաշտոնաթող Շեյխ Հասանին ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Պաշտոնաթող Շեյխ Հասանին ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից

Բանգլադեշի մայրաքաղաքում ցուցարարները հրկիզել են երկրի առաջին նախագահ Մուջիբուր Ռահմանի հուշահամալիր-թանգարանը, հայտնում է Dhaka Tribune-ը։ Մուջիբուր Ռահմանը պաշտոնաթող վարչապետ Շեյխ Հասինայի հայրն էր:

Ռահմանը սպանվել է 1975թ. օգոստոսի 15-ին, Դաքքայի իր կեցավայրում, կնոջ, որդիների հետ միասին:

Հրաժարականից հետո քրոջ հետ Հնդկաստան մեկնած Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից, այս մասին հայտնում է Hindu-ն՝ հավելելով, որ նրա քույրը բրիտանական քաղաքացիություն ունի:

Հիշեցնենք՝ 76-ամյա վարչապետը հրաժարական էր տվել հակակառավարական ցույցերի ֆոնին: Բանակի գլխավոր հրամանատարը հայտարարել էր, որ երկրում ժամանակավոր կառավարություն կձևավորվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ