Երկում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակի իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ դարյուրավոր ցուցարարներ ներխուժել են վարչապետ Շեյխ Հասինայի նստավայր։
Ըստ Prothom Alo Daily-ի՝ քաղաքական գործիչը երկրից ռազմական ինքնաթիռով մեկնել է Հնդկաստան։
Ցույցերը Բանգլադեշում ընթանում են հուլիսից. ցուցարարները պահանջում են վերացնել պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը։
Այնուհետև ցույցերն ընդլայնվեցին և վերածվեցին ավելի մասշտաբային հակակառավարական շարժման։ Ուսանողները հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ՝ պահանջելով երկրի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականը։
Երկրում հայտարարվել է պարետային ժամ՝ ժամը 18։00-ից, որոշ հատվածներում արգելափակվել է ինտերնետը։ Օգոստոսի 5-ին ցույցերը վերսկսվել են։ Երթով դեպի մայրաքաղաք Դաքա շարժվող ցուցարարների նկատմամբ կիրառվել են լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Ըստ BBC-ի՝ քաղաքում տեղակայված են ինչպես ոստիկաններ, այնպես էլ զինվորականներ։ ՄԱԿ-ը կոչ է արել վերջ դնել բռնություններին, իսկ Բանգլադեշի քաղաքական գործիչներին և անվտանգության ուժերին հորդորել է զսպվածություն ցուցաբերել։
Ընդհանուր առմամբ, ույցերի ժամանակ առնվազն 300 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը։
The Daily Star թերթի տվյալներով՝ հանրապետությունում անկարգությունների սկզբից ի վեր ձերբակալվել է առնվազն 10 հազար մարդ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը