03 08 2024

«Ի՞նչ է սպասվում սեպտեմբերին»․ Բագրատ սրբազանը որոշ մանրամասներ ներկայացրեց



 

Մարտունի քաղաք այցելած Բագրատ սրբազանին լրագրողները հարցրին, թե ինչ է սպասվում սեպտեմբերին։ Նա պատասխանեց, որ սեպտեմբերի 7-ին սպասվում էր դահլիճային մեծ հավաք, սակայն կտեղափոխվի, հավանաբար, սեպտեմբերի 4-ին։

Ասաց, որ տարբեր ուղղություններով պատասխանատուների հետ այդ օրը քննարկելու են հետագա ընթացքը։

Հարցին, թե ինչ է սպասվում հետագայում, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը պատասխանեց․ «Դեռ ոչ մի բանի մասին չխոսած՝ այս մարդիկ արդեն նախահարձակ են լինում, գործողություններ անում, մարդկանց թիրախավորում, հնուց եկած գործեր սարքում։ Ուր մնաց ասեմ, թե ինչ ենք անելու։ Պատկերացնում ե՞ք»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ