Politik.am կայքի խմբագիր, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2005 թվականին Ավանի թաղապետի խորհրդական աշխատած, ներկայումս գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի հովանու ներքո բազմաթիվ ենթադրյալ հանցագործություններ են կոծկվել, փոխարենը տասնյակ հորինովի քաղաքական գործեր են սարքվել։ Գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանը նույն որակի ծառայություն է մատուցում պետությանն ու քաղաքացիներին, ինչպիսին հայտնի կարմիրգլխարկավոր Հայկազ Ջոմարդյանը։ Ելնելով այս ամենից՝ ես այսօր նվերներով հյուր էի գնացել Աննա Վարդապետյանին։ Հուսով եմ՝ իրեն արժանի նվերներն ընդունել է և օգտագործում է ըստ նշանակության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը