Ամերիկահայ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Համաձայն հուլիսի 15-ի N678-Ա որոշման, որն ստորագրել է հենց ինքը՝ նիկոլը, ՀՀ վարչապետը հուլիսի 15-ից օգոստոսի 9-ը գտնվում է ամենամյա «վճարովի» արձակուրդում:
Ամենամյա վճարովի արձակուրդը ենթադրում է, որ անձն այդ ընթացքում չի ներկայանում աշխատավայրում, չի իրականացնում իր աշխատանքային պարտականություններն ու լիազորությունները, իսկ դրա դիմաց օրենքով վճարվում է:
Պարզվում է, որ ՀՀ վարչապետի աթոռը զավթած անձը գտնվելով ամենամյա վճարովի արձակուրդում իրականացնում է իր լիազորությունները: Ստորագրում է հրամանագրեր ու որոշումներ և կատարում է «աշխատանքային այցեր»:
Դա ի տես այն բանի, որ իրեն արձակուրդ տրամադրելու որոշման մեջ նշված է, որ այդ ժամանակաընթացքում ՀՀ վարչապետին ժամանակ առ ժամանակ փոխարինելու են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը:
Հետևելով egov.am կայքին պարզվում է, որ արձակուրդի մեջ գտնվող նիկոլը երեկ հանկարծ վերականգնել է իր պարտականություններն ու ստորագրել է միանգամից 4 որոշումներ, այդ թվում այլ երկրներում նշանակել է երկու հանձնակատարներ:
Հիմա տրամաբանորեն հարց է ծագում.
Ա. Արդյո՞ք նիկոլն ընդհատել է իր արձակուրդն ու վերադարձել է աշխատանքի, թե անտեսելով իր իսկ ստորագրած որոշումը շարունակում է իրականացնել ՀՀ վարչապետի պարտականությունները և ստորագրում է որոշումներ:
Բ. Արձակուրդի մեջ գտնվող նիկոլը «աշխտանքային» այցեր է կատարում: Արդյո՞ք «վճարովի» արձակուրդում գտնվող նիկոլն «աշխատանքային» այցերի մասնակցելու դիմաց հավելյալ վճարում է ստանում: Չե որ վճարովի արձակուրդն ընտանիքի հետ հանգստանալու համար է, ոչ թե կնոջ ձեռքը բռնած «աշխատանքային» այց կատարելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը