20 07 2024

Ուշադիր նայեք, թե ում եք երկրի իշխանությունը վստահել և ումով եք ուզում փոխել․ Հովհաննես Ավետիսյան

Ուշադիր նայեք, թե ում եք երկրի իշխանությունը վստահել և ումով եք ուզում փոխել․ Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ Եմենի հութիները Իսրայելի տարածքում դրոնով ԱՄՆ դեսպանատան շրջակայքում գտնվող շինության են հարվածել:
Առաջին տպավորությամբ հեչ մի բան էլ չի եղել: Բայց այդպես չէ:
- Այս դրոնը հասել է Իսրայել՝ անցնելով շուրջ 2000 կմ ճանապարհ (Եմենից Իսրայել):
- Այն կարողացել է շրջանցել տարածաշրջանի և հատկապես Իսրայելի օդային պաշտպանության համակարգերը:
- Դրոնը հավաքել են հութիները (Հայաստանում չգիտես ինչի սրանց հուսիթ են ասում): 2015-ից թվից հակառակորդների դեմ հաջողությամբ դրոններ են կիրառում, այդ թվում տարածաշրջանի զորեղ Սաուդյան Արաբիայի դեմ:
Եվ սրանք նույնիսկ պետություն էլ չեն, այլ Եմեն պետության մեջ իրենց խմբով քաղաքական միավոր են ստեղծել՝ գրավելով երկրի կեսը:
- Դրոնի տեխնոլոգիական մասն ամբողջովին պարսկական է:
- Պարսկաստանը տասնյակ տարիներ գտնվում է սանկցիաների տակ, և ի սկզբանե ենթադրվում էր, որ չի կարողանալու ոչ միայն ռազմական, այլ ընդհանրապես գիտություն զարգացնել:
Սա գրում եմ այն բոլոր լացկանների և/կամ նիկոլականների համար, որ ասում են, թե պետք է ծնկենք որովհետև հարևաններն ավելի ուժեղ են, ավլի շատ են, պետք է կատարենք դրանց բոլոր ցուցումները, քանի որ թույլ ենք:
Այս ամենը սուտ է և կեղծ, ինչի մասին քանի տարի է խոսում եմ: Միայն ցանկության դեպքում հնարավոր է գիտության ընձեռած ներկա հնարավորություններով մի քանի տարում ապահովել սեփական երկրի ու ժողովրդի անվտանգությունը: Ինչը միտումնավոր չի արվում, իսկ թե ինչու շատ ենք խոսել:
Շատ եմ ասել, մի հատ էլ կրկնեմ՝ իրական ուժը գիտելիքն է ընձեռում: Գիտելիքն է միակ աղբյուրը լույսի՝ զարգացման, անվտանգության, ապահովության, բարիք ստեղծելու:
Հայեր, ուշադիր նայեք, թե ում եք երկրի իշխանությունը վստահել և ումով եք ուզում փոխել, այդ ժամանակ կիմանաք ձեր ներկան և սպասվելիք ապագան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ