Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Միլլերը՝ հայ-ադրբեջանական ենթադրյալ պայմանագրի մասին, հուլիսի.15-ին.
«Մենք, իսկապես, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ»:
«Դիվանագետերենից» թարգմանած՝ սա նշանակում է, որ մինչ այս արված բոլոր միակողմանի զիջումները հեչ, ու նորից պետք է սկսել «բարդ ընտրությունների և դժվար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղության որևէ երաշխիք էլի չի տրվելու («կարծում ենք ... հնարավոր է»):
Բնականաբար «փոխզիջում» կոչվածն էլ միայն Հայաստանի մասին է։
Ամեն անգամ՝ «GPS-ով սահման գծելուց» սկսած, Կիրանցի ճանապարհը հանձնելով վերջացրած, «հանկարծ» պարզվում է, որ նախորդ բոլոր զիջումները հեչ, պետք է «նորից» սկսել։
Ու ամեն անգամ՝ как в первый раз...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը