«Փողոցային պայքարը միակ եղանակը չէ։ Այս պահին շատ ավելի մեծ իրադարձություններ են տեղի ունենում, քան կարող ենք պատկերացնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
«Առաջինը՝ մարդկային ուժի հավաքագրման իմաստով։
Ես շատ հաճելիորեն զարմացած եմ, թե ինչքան մարդ տարբեր ոլորտներից, թե՛ Հայաստանի դրսից, թե՛ ներսից ներգրավված են այս շարժման մեջ։ Իմ գնահատմամբ՝ շատ ավելի մեծ ընթացք է տեղի ունենում հիմա, քան մենք կարող էինք տևապես գտնվել փողոցում։ Բայց Հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները վճռելու են այս պայքարի տրամաբանական ու հաղթական ավարտը»,- ասել է Սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը