08 07 2024

Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն․ Բագրատ Սրբազան

Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն․ Բագրատ Սրբազան

«Կիրանցում իշխանությունները կատարել են հակաօրինական, հակասահմանադրական, մեր պետության գոյությանը հակառակ հանցավոր գործ և դրա համար հպարտանում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների Կիրանց կատարած այցի արձանագրումներին։

Ըստ նրա, բացի դրանից, կատարել են այն հրահանգը, որը թելադրված է թշնամու կողմից՝ զիջել հայրենիքը։

«Ստրուկի ու ճորտի պես գնացել են ցույց տալու իրենց տիրոջը, Ադրբեջանի իշխանությանն ու նախագահին, որ մենք քո հրահանգը կատարել ենք, մեզ լավ աչքով նայի։ Հետո, լավ կլինի, որ Գոհարիկի գրությունը կարդան, այն աղջնակի, որն ապրում է Կիրանցում։ Նրանք մարդկանց չեն հանդիպել, որևէ մեկին չեն տեսել։ Մարդկային ողբերգության վրա կառուցել են թշնամու թելադրանքից, պարտադրանքից բխած սահմանը՝ թե՛ մարդկային, թե՛ բարոյական, թե՛ իրավական, թե՛ պետական։ Եթե Արցախը հանձնել են ու հպարտ են, ամեն ինչը կհանձնեն ու հպարտ կլինեն»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Ինչ վերաբերում է Կիրանցում տեղադրված փշալարերին, որի շուրջ լուսանկարվել է Նիկոլ Փաշինյանը, Բագրատ Սրբազանը հետևյալն ասաց․ «Այդ փշալարերը շատ խորհրդանշական կերպով պատկերացնում են ,թե իրենք ուր պետք է հայտնվեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ