«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սարսափելի է, երբ Շուռնուխում տեսնում ես, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանն իր դրոշն է տեղադրել ու իրենով է արել մեր հայկական հողերը։
Իրենք պարզ ասում են, որ մենք այդ տարածքներին պետք է տիրանանք, հետո մտածենք ավելիի մասին։
Կիրանցում մարդկանց ստիպում են, որ ՀՀ օրենքով իրենց տրված կադաստրի վկայականներից հրաժարվեն հոգուտ Ադրբեջանի։ Տրվելիք գումարներն էլ չգիտենք ում հաշվին է: Գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումարներ են մտնում Հայաստան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը