01 07 2024

Մակրոնի քաղաքական ուժը պարտվեց ընտրությունների առաջին փուլում

Մակրոնի քաղաքական ուժը պարտվեց ընտրությունների առաջին փուլում

Մարի Լը Պենի աջ արմատական «Ազգային միավորում» կուսակցությունն առաջատարն է Ֆրանսիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում, Մակրոնի գլխավորությամբ «Միասին» քաղաքական ուժը հայտնվել է երրորդ տեղում։

Ձայների քանակով երկրորդ հորիզոնականում ձախերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է, հայտնում է երկրի ՆԳՆ-ն:

«Ազգային միասնության առջև կանգնելով՝ եկել է երկրորդ փուլում լայն, ակնհայտ ժողովրդավարական և հանրապետական ​​դաշինքի ստեղծման ժամանակը»,- հայտարարել է Մակրոնը։

Նա նաև նշել է, որ առաջին փուլում ընտրողների բարձր մասնակցությունը վկայում է «այս քվեարկության կարևորության մասին մեր բոլոր հայրենակիցների համար և քաղաքական իրավիճակը պարզաբանելու ցանկության մասին»։

Ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ Մակրոնը ցրել է Ազգային ժողովը Եվրախորհրդարանի ընտրություններում իր կուսակցության պարտությունից հետո:

Հիշեցնենք, որ դեռ հունիսի 10-ին Մակրոնը հայտարարել էր Ֆրանսիայի ԱԺ–ն ցրելու ու նոր արտահերթ ընտրություններ անելու մասին։

Հունիսի 9-ին Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում տեղի են ունեցել Եվրախորհրդարանի ընտրություններ։ Ֆրանսիայից առաջատարը Մարին Լը Պենի Ազգային միասնություն կուսակցությունն էր։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ