Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ Ազգային ժողովը մինչ օրս որևէ փաստաթուղթ չի ընդունել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների, ցեղասպանական գործողությունների ու ՀՀ սուվերեն տարածքն ադրբեջանական զինուժի կողմից ռազմակալելու վերաբերյալ։ Այսինքն, օրենսդիր մարմնի կողմից դրանք հաստատված ու արձանագրված փաստեր չեն։
Միայն այս երկու փաստը բավարար է հետևություն անելու առ այն, որ գործող իշխանություն կոչվածի հաջորդ հանձնառությունը հայկական պետականությունը փրկելու փաթեթավորմամբ հայտարարությունների քողի տակ հենց այդ նույն պետականության լուծարմանը տանող գործողությունն է, որով էլ կամբողջանա 2018 թվականի գարնանն իրականացված հատուկ գործողության փուլային սցենարը` հետևյալ հաջորդականությամբ`
ա) նախապես հավաքագրված գործակալական ցանցին իշխանության հանձնում
բ) հասարակության բևեռացում ու ապակենտրոնացում` մոբիլիզացիոն հնարավորությունները չեզոքացնելու համար
գ) կանխորոշված ելքով պատերազմի հրահրում ու Արցախում հայկական զինուժի ու ռազմական կարողությունների ոչնչացում` խաղաղապահի անվան տակ ռուսական զինուժի տեղաբաշխումն ապահովելու համար
դ) Արցախի վերջնական հայաթափման գործում ուղղակի և անուղղակի մասնակցություն` ադրբեջանական ու ռուսական զինուժի հետ միասին։
ե) հանցավոր համաձայնություն Բաքվի հետ` էթնիկ զտումներ իրականացնելու մեղադրանքները առանձին պայմանավորվածությամբ չեղյալ համարելու համար։
զ) անդադար հանրային դաշտ նետվող մանիպուլատիվ ու սադրիչ ձևակերպումներ ու կեղծ օրակարգեր` հիմնական նպատակ ունենալով ազգային արժեքների, ազգային ինքնագիտակցության ու հայկական պետականության ու խորհրդանշանների հարաբերականացումն ու դրանց հաստատուն ընկալման քայքայումը։
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ իրականացվող լայնածավալ ու աննախադեպ այս տեղեկատվական - քարոզչական գործողությունը սպասարկում են կեղծ քարոզիչ-վերլուծաբաններ, լրագրողներ, պատմաբաններ, ազգագրագետներ, ինչպես նաև կեղծ քննադատների ստվար մի բանակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը