25 06 2024

«Նախկինների» սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը. Սուքիասյան



Դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հարավարևմտյան թաղամասը պետք է ազատել Ալեքսանյան Սամվելի տիրապետությունից, բայց կառավարության նիստով Ալեքսանյանի կնոջը տալիս են ներդրման արտոնություն, այստեղ չզեկուցվողով հերթական շինթույլտվություն, անցած նիստին նույնպես շինթույլտվություն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի ավագանու նստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Փաստորեն նախկինների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը դարձել է այսօրվա իշխանության սրտի օլիգարխը: Կամ ավելի քան 200 ապօրինի գույքի գործով անցնող Գագիկ Խաչատրյանը ևս մեկ բարձրակարգ հյուրանոց է բացում»,- նշեց նա:

Անդրադառնալով ավագանու նիստերի թափանցիկության բացակայության խնդրին՝ Սուքիասյանն ասաց. «Թափանցիկության հիմնախդիրը նաև շատ վառ արտահայտվում է հանրային տրանսպորտի վերաբերյալ հարցում: Նախ պետք է արձանագրել, որ «Մայր Հայաստանի» բերած նախագիծն այդպես էլ չի մտնում օրակարգ կամայական վերաբերմունքի պատճառով, իսկ օրվա իշխանության անցկացրած նախագիծն անընդհատ գտնվում է հետաձգումների փուլում»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ