17 06 2024

Հասկանալի է, որ չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության վրա․ քաղաքագետ

Հասկանալի է, որ չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության վրա․ քաղաքագետ

Իշխող վարչախումբը սկսել է դիմել կոշտ բռնաճնշումների' զանգվածային ձեռբակալություններ, արևանգումներ, անհնազանդություն հայտնող անձանց հանդեպ անօրինական գործողություններ և այլն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հասկանալի է, որ,

1. արդեն չունենալով հանրային աջակցություն, իշխանությունը կարող է հենվել միայն ոստիկանության վրա,

2. չունենալով երկրի ներսում աջակցություն, ստիպված է հենվել մի որևէ արտաքին գերխաղացողի վրա, երկրի շահերը հանելով աճուրդի։

Ընդդիմության ձեռնարկած փողոցային մի քանի ընդվզումների տապալումը (այլ հարց, թե որքանով էին դրանք գրագետ կառավարվում) և խորհրդարանական ընդդիմության ստորացումները հանգեցրել են նրան, որ Հայաստանում պայքարը կորցնում է իր քաղաքական ընթացքը։

Նմանատիպ վիճակներում եղած երկրների փորձը ցույց է տալիս, որ, լավ, կամ վատ, քաղաքական պայքարի վարկաբեկումը հանրության գիտակցության մեջ, ծնում է  տեռորիզմ։

Տեռորի (փոխադարձ) ծնվում է հետևյալ դեպքերում.

- երբ քաղաքական պայքարը դառնում է անհնարին ու անիմաստ,

- երբ հանրության մոտ առաջանում է այն զգացողությունը, որ գործող իշխանությունը ծառայում է արտաքին շահերին, այսինքն իրենից ներկայացնում է օկուպացիոն ռեժիմ։

Երկրները կայուն են այն ժամանակ, երբ կա քաղաքական համակարգ' կառավարող և ընդդիմադիր, որոնք արտահայտում են  հանրության տրամադրությունները։ Երբ ընդդիմությունը դառնում է ոչինչ, ուրեմը սեղմված է վատթարագույն զարգացումների  ժամացույցի կոճակն, անկառավարելի դրսևորումներով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ