14 06 2024

Վերջին հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել դատական գործընթացների ժամանակ․ Արթուր Խաչատրյան



«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ինքնախոստովանական ցուցմունք  է տվել՝ ինքն է հասունացրեց Լեռնային Ղարաբաղի հանձնումը»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով, մարդը, որը հայտարարում է՝ ինքն արդեն 2018 թվականին գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ  մասնագիտորեն ու նրբորեն օգտագործեց։

«Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ գնացել ու խաբել է ժողովրդին։ Ոչ միայն պատերազմից առաջ, նաև պատերազմից հետո։

Այնպես որ՝ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ