13 06 2024

Եթե այս շարժումն առաջնորդեր Փաշինյանը, մահերն անխուսափելի կլինեին. Արծվիկ Մինասյան



Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակապետական ու հակասահմանադրական ընթացքը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Երեկվա իրադարձությունները վերահաստատեցին, որ մենք շարունակում ենք գտնվել մի քաղաքական ռեժիմի կառավարման պայմաններում, որը չի խնայում ոչ մի բան, ոչ մի կարմիր գիծ չունի և պատրաստ է ամենաբիրտ մեթոդներով, ամենակոշտ ու հանցավոր գործողություններով ոտնահարի սահմանադրական կարգը և պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, բացի իր աթոռից։ Այս ամենը պատահական չի արվում, արվում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակապետական, հակասահմանադրական ընթացքը։ Այս կառավարությունը ոչ լեգիտիմ էր, ոչ միայն այն պատճառով, որ ձախողել է իր ծրագիրը, այլ նաև այն պարզ պատճառով, որ ջախջախել է իրավական պետության սահմանադրական հռչակած սկզբունքները։ Սա մի ռեժիմ է, որի օրոք նոր «Մարտի 1»-երը բացառված չեն, միակ տարբերությունն այն էր, որ այս շարժումը չէր առաջնորդում Նիկոլ Փաշինյանը, այլապես մահերն անխուսափելի էին։ Բագրատ սրբազանը կարողացավ այս ամենին այնպիսի ընթացք տար, որ հետագա սադրանքներ տեղի չունենան»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ