13 06 2024

Սա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների հերթական արարն է․ Գերասիմ Վարդանյան

Սա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների հերթական արարն է․ Գերասիմ Վարդանյան

Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սիրելի հայրենակիցներ, այսօր իշխանական որոշ լրատվամիջոցներ ինձ վերագրվող ինչ-որ ձայնագրություն են հրապարակել, որի նպատակը պարզ է մեզ համար՝ ինձ վարկաբեկել ու ինչ-որ մտացածին հիմքեր ստեղծել ինձ կալանավորելու համար:
Սա իմ նկատմամբ տևական ժամանակ տեղի ունեցող քաղաքական հետապնդումների հերթական արարն է:
Հասկանալի ու ինձ համար սպասելի է այս գործելաոճը. ինչպես անցած անգամ ինձ շուրջ 7 ամիս կալանավորելով փորձեցին մեկուսացնել ինձ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական- ժողովրդական ընդվզումից, «Դիմադրություն» շարժմանն իմ մասնակցությունն ունենալու իրավունքից, նույնը կատարում են հիմա՝ մեր պետության համար այս ճակատագրական օրերին փորձելով ինձ զրկել իմ ժողովրդի արժանապատվության համար մղվող պայքարի մասնակիցը լինելու իրավունքից:
Ես բանտի դարպասների դիմաց եմ ասել, որ թքած ունեմ իրենց կողմից տրված թե՛ ազատության, թե՛ անազատության վրա, ինձ համար կարևորը մեր հայրենիքի ազատությունն է: Հիմա ևս հաստատում եմ:
Եթե մեր հայրենիքի ազատությանը հասնելու ճանապարհը անցնում է բանտերով՝ ես ևս մեկ անգամ պատրաստ եմ անցնել դրանով:
Իմ կյանքն ու ազատությունը պատկանում են իմ երկրին ու հայ ժողովրդին:
Հ.Գ. Ընկերներիս ու ինձ հետ պայքարող հայրենակիցներիս կոչ եմ անում շարունակել Սրբազան պայքարը մինչև վերջ, և եթե հիմա սրանք որոշել են շինծու մեղադրանքով ինձ նորից բանտախուց վերադարձնել, ես ձեզ հետ կպայքարեմ այնտեղից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ