«ՔՊ-ն իրեն բնորոշ մանիպուլյացիայով և մանր ժուլիկությամբ փորձում է մոլորության մեջ գցել մեր ժողվորդին և լուր է տարածել, թե իբր կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման վերաբերյալ Սրբազանի գլխավորությամբ, կիրակի օրը ժողվորդի պահանջով նախաձեռնած ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած հարցի քննարկումը հետաձգվել է»,-բաղրամյան պողոտայում հայտնեց Աժ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա հայտնեց, որ այն սուտ է, հարցի քննարկմամբ հրավիրված ԱԺ նիստը շարունակում է մնալ օրակարգում և կհրավիրվի հունիսի 17-ին, ժամը 18։30-ին։
«Սա փոփոխման ենթակա չէ, այն իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։ Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն հիմնավորումներին, որոնք մենք ձեր հետ ձևակերպել և ներկայացրել ենք, որ այս կառավարությունը անելիք չունի և պետք է հեռանա։ Հունիսի 17-ին ժամը 18:30-ին նիստը գումարվելու է»,- ասաց Մինասյանը։
Նա բացատրեց, որ հանձնաժողովի հակաօրինական նիստ է գումարվել ԱԺ նիստին զուգահեռ և ընդդիմադիրներին չեն հրավիրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի վերաբերյալ հայտարարության տեքստը ներկայացնեն և հիմնական զեկուցողի բացակայության պատճառաբանությամբ հարցի քննարկումը երկու ամսով հետաձգել են։
«Սա ոչ մի ձևով չի ազդում հունիսի 17-ին, ժամը 18։30-ին իրավունքի ուժով գումարվող արտահերթ նիստի անցկացման վրա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը