Հենց նոր պարզվեց, որ ԱԺ նախագահը քաղաքական գնահատական է տալիս այն իրավական պահանջին, որ ամրագրված է Սահմանադրության մեջ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Երբ խոսք է գնում ԱԺ բնականոն գործունեության մասին, դրա կարևոր տարր համարվող արտահերթ նիստը պետք է կայանա։ Բայց երբ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչն է հրապարակային հայտարարում, որ դա նորմալ է, առաջանում է երկու հստակ արձանագրում։ Առաջինը, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները։ Մեծամասնության գործողություններն ուղիղ ազդում են ԱԺ-ի բնականոն գործունեության վրա, հետևաբար քաղաքական մեծամասնության պարտականությունն է ապահովել ԱԺ բնականոն ընթացքը։ Երկրորդ արձանագրումն այն է, որ ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ բացառապես իր նեղ քաղաքական թիմի ցանկությունն է իրականացնում»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը