10 06 2024

Հայ-իրանական դաշինքը կարող է չափազանց արդյունավետ լինել․ Վարդան Ոսկանյան

Հայ-իրանական դաշինքը կարող է չափազանց արդյունավետ լինել․ Վարդան Ոսկանյան

Իրանի կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում ՀՀ-ի և Իրանի շահերը բազմաթիվ կետերում համընկնում են, և հայ-իրանական դաշինքը կարող է չափազանց արդյունավետ լինել։

 

Այս մասին գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Իրանի գործող արտգործնախարար Ալի Բաղերի Քանին շատ ուշագրավ նոր շեշտադրում է մտցրել իրանական պաշտոնական դիրքորոշումներում՝ «CNN Türk» լրատվամիջոցին տված հարցազրույցում։

Պատասխանելով, այսպես, կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած ծրագրի կամ նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը և սահմանները։

Առաջին անգամ իրանական կողմը խոսել է ժողովրդագրության մասին, ինչն ունի երկու կարևոր նրբերանգ՝ Արցախի հայաթափմանը դեմ լինելու և, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի», իբր, հայեցակարգի շրջանակներում Հայաստանի տարբեր շրջաններն էթնիկ ադրբեջանցիներով բնակեցնելուն անհամաձայնություն հայտնելու։

Իրանական նման կոշտ դիրքորոշումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում Հայաստանի և Իրանի շահերը բազմաթիվ կետերում համընկնում են, և հայ-իրանական քաղաքակրթական դաշինքը կարող է չափազանց արդյունավետ լինել»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ