08 06 2024

Մոտ ապագայում 200-300 հազար ադրբեջանցի կարող է բնակվել Հայաստանում. Վարդան Օսկանյան



Այս իշխանություններն այսօր փորձում են փոխել հայ ժողովուրդի էությունն, ինքնությունն․ Արարատը մեր կյանքից իսպառ վերանալու է։ Այս հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Այս իշխանության օրոք մենք կորցրել ենք Ղարաբաղը, ոչ միայն Ղարաբաղը՝ որպես պետություն, ընդհանրապես՝ որպես տարածք, որպես ժողովուրդ, որպես հայրենիքի մաս։

Այսօր Արցախ գոյություն չունի։ Սկուտեղի վրա, այս իշխանությունն Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Ադրբեջանն անգամ իր ամենալավ երազում չէր կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել։ Բայց այս իշխանություններին հաջողվեց իսկապես դա անել, հանձնեցին Ադրբեջանին դատարկ Արցախ։

Սկսված Կիրանցից մենք շարունակելու ենք ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տարածքներ զիջել։

Այս իշխանությունները, որպեսզի կարողանան այս ամենն ընկալելի իրավիճակ դարձնել, նրանք փորձում են այսօր նաև փոխել հայ ժողովուրդի էությունն, ինքնությունը։ Արարատը մեր կյանքից իսպառ վերանալու է։ Ցեղասպանության մասին խոսողները կարող են ինչ-որ պատժի ենթարկվել, Արցախ անունը տվողները կարող են կտտանքների ենթարկվել։ 

Այսօր մեր պայքարը այս ամենի դեմ է։ Հայաստանն այս իշխանությունների համար, դա  աշխարհաքաղաքական մի տարածք է, որտեղ մարդիկ կարող են ապրել, միգուցե և հայեր, բայց իրենց սահմանմամբ հայեր, որը անուն է միայն, ինչ-որ պիտակ է»,- նշել է Օսկանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ