04 06 2024

Մարդիկ պետք է սկզբունքային լինեն, կես ժամը մեկ կարծիք չփոխեն․ Գառնիկ Դանիելյան



«Այն մարդիկ, որոնք երազում են կամ փորձում են թե ներսից, թե դրսից, ցեխ շպրտել շարժման վրա, փորձել տարբեր կերպ արատավորել շարժումը, փորձել ենթադրություններ անել կամ իրենց չմասնակցությամբ վիժեցնել շարժումը, չի ստացվելու: Ես այս օրերին  բազմիցս ականատես եմ եղել, որ թե իշխանական գրչակները, ներկայացուցիչները, թե մարդիկ, որոնք առաջին իսկ օրվանից եկել են Կիրանց և աջակցություն են հայտնել շարժմանը, հիմա փորձում են տարբեր կերպ իրենց կեղտոտ, նենգ ծրագրերով ու խոսույթով փորձել խոչնդոտ հանդիասանալ շարժմանը: Դա որևէ մեկի մոտ չի ստացվելու: Մարդիկ պետք է կես ժամը մեկ կարծիք չփոխել, սկզբունքային լինել:

Այս պայքարը ոչ իրենք են սկսել, ոչ իրենք որևէ կապ ունեն շարժման հետ: ՔՊ-ի հետ պարզ է ամեն ինչ, այդ մարդիկ արդեն բոլոր բարոյականության, արժեհամակարգերի սահմաններն անցել են, բայց այն մարդիկ, որոնք այս ամիսներին եկել են և մենք գրկաբաց ընդունել ենք այդ մարդկանց, և այսօր իմ նաև դիտարկմամբ, կեղտոտ արշավ են սկսում, դա ոչ բարոյական է, ոչ մարդկային է, ոչ քաղաքական է»,- այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ